ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանին»

«0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանին»
19.06.2013 | 17:03

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի միաձայն ընդունումից հետո օրինագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց. «Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ միաձայն ընդունումը երկու հետևության տեղիք է տալիս։ Առաջինն այն է, որ թեև այս դահլիճում առկա քաղաքական ուժերի հայացքների տարբերությանը, սուր առճակատումներին, ներքին անվտանգությանն ու ազգային շահերին վերաբերող հարցերի դեպքում դառնում են միասնական և միաձայն»։ Հանրապետական պատգամավորը շարունակեց, որ դա նաև ազդակ է Ադրբեջանին.
«0 դեմ և 0 ձեռնպահը ազդակ է Ադրբեջանի համար, որ անհրաժեշտության դեպքում, չնայած քաղաքական տարաձայնություններին, քաղաքական ուժերը միակամ են լինելու երկրի սահմանների պաշտպանության հարցում»։


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ